ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով: Եվ պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետի հետ: Նա այսօր դահլիճ է մտել, քվեարկության մասնակցել և դուրս եկել:
Հավելենք, որ քիչ առաջ Ազգային ժողովի շենքում լրագրողները նկատել են շտապօգնության հատուկ մեքենաներին, որով տեղափոխում են կոնտակտավորներին կամ կորոնավիրուսով վարակվածներին: Սակայն վերջիններս լրագրողների հետ զրույցում խուսափել են պարզաբանել, թե ինչու են ԱԺ եկել: