Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ:
Քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանը: