2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է
ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված
քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն
ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի
խաղադաշտում, համագյուղացիների և Վահրամաբերդ գյուղի երիտասարդների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի
կանոները խախտելու հետ կապված թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու
առիթով, նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած
21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:
Զրույցի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը
բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխի տարբեր հատվածներին, այնուհետև գցել
է գետնին, կռացել վերջինիս վրա և դարձյալ շարունակել է հարվածներ հասցնել նրա գլխին: Դրանից հետո խաղադաշտ
ժամանած համագյուղացին օգնության է հասել՝ վերջինիս «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն
բուժօգնության տեղափոխելու, սակայն 21-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցի
ճանապարհին մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակչին մեղադրանք է
առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: