Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է դեսպանությանը դիմած գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկը։
Նշված աշխատատեղերին դիմելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։
***
✅ք. Տյումեն – անհրաժեշտ են՝ քարտաշարներ։
✅ ք. Սանկտ-Պետերբուրգ,Պերմ, Չելյաբինսկ, Յակուտսկ,Չիտա, Հարավային Սախալինսկ,Նիժնի Նովգորոդ, Սարատով,Վորոնեժ,Կրասնոյարսկ, Տվեր – անհրաժեշտ են՝
ճանապարհային շինարարներ, տեխնիկայի վարորդներ։
✅ ք. Բարնաուլ, Սուրգուտ, Յակուտիա – անհրաժեշտ են՝
ներքին հարմարման մասնագետներ։
Գործատուները պատրաստ են վճարելու ՌԴ-ի այլ քաղաքներից աշխատանք հայցողների տեղափոխման ճանապարհածախսը: