Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։
Իսկ թե հիվանդանոցիվ դուրս գրվելուց հետ ինչ ճակատագիր է սպասվում 13֊ամյա աղջնակին, դեռևս անհայտ է։
ArmLur.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնեց, որ Նազենին շարունակելու է մնալ հիվանդանոցում, քանի որ դեռևս լուծված չէ նրա խնամակալության հարցը, իսկ բուժման մասով նա հիվանդանոցից դուրս է գրվել։
Ինչպես հայտնում է մեր զրուցակիցը ՝ Նազենին այսօր տրամադրություն չունի. «Ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ…»:
Լիդա Եղիազարյան