ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրիկիս հետ գրեթե անմիջական շփում չեմ ունենում. Հակոբ Սիմիդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից:

-Պարոն Սիմիդյան, Դուք ինչպես եք պաշտպանում Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին:

-Դե տեսնում եք, որ հիմա դիմակով եմ, ախտահանիչ նյութերով: Փորձում ենք այդպես զերծ մնալ կորոնավիրուսի վարակից: Անում եմ այն, ինչ անում են մյուսները:

-Ինչ եք անում, որ Ձեր ընտանիքն էլ պաշտպանված լինի: 

-Մայրիկիս հետ գրեթե անմիջական շփում չեմ ունենում: Հիմա ինքն առանձին է ապրում՝ իրավիճակով և տարիքով պայմանավորված: Շփում կա, եթե հանդիպում էլ ենք, ապա սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս