Հիշում եմ` ինչպես էինք բակի երեխաներով ծիտիկին հուղարկավորում․ Լուսինե Բադալյանի մանկության հիշողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապացությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Բադալյանից հետաքրքրվել է, թե ինչպես եւ որտեղ է անցել պատգամավորի մանկությունը, ինչ հետաքրքրիր դրվագներ է հիշում իր մանկությունից։

Լուսինե Բադալյանի խոսքով՝ նրա մանկությունը հիմնականում անցել է մայրական եւ հորական տատիկների տանը։

«Ես եղել եմ շատ աշխույժ երեխա, դասերը հենց վերջանում էր, ես միանգամից գնում էի կա՛մ Շամշադին` մայրական տատիկիս տուն, կա՛մ Այնթապ` հայրական կողմի տատիկիս տուն։ Մանկությունս անցել է գյուղում, սարերում, ծառերի վրա, հողերի, գետերի մեջ։ Ես շատ եմ սիրել բնությունը եւ մինչև հիմա էլ շատ եմ սիրում իմ հայրենիքի ամեն քարն ու թուփ»,-պատմում է նա։

Լուսինե Բադալյանի մեջ մանկության հիշողություններից ամենից շատը տպավորվել է ծառերից ցած ընկնելը։

«Ես սիրում էի բարձրանալ ծառերի սաղաթների մեջ թաքնվել ու գիրք կարդալ, եւ մի քանի դեպք եղել է, որ շատ կլանված եմ եղել ու ցած եմ ընկել ծառից։ Մի անգամ էլ սատկած ծիտիկ էինք գտել բակում ու երեխաներով որոշեցինք, որ պետք է հուղարկավորենք ծիտիկին: Մանկությունս պայծառ հիշողությունների շրջան է եղել»,-նշում է իմքայլական պատգամավորը եւ զրույցի վերջում մեր բոլոր մանուկներին ուրախ ու պայծառ մանկություն մաղթում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս