Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները, արտակարգ դրությամբ պայմանավորված, վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485.000 ֆիզիկական անձանց և ավելի քան 15.000 իրավաբանական անձանց։
Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ: Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։
«Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբերը ներառյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.