ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բժիշկները մտահոգված են. նրանց այլևս չեն պահում հյուրանոցներում. Արման Բաբաջանյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր ArmLur.am-ը զրուցել է նրա հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ իրավիճակ է:

-Պարո՛ն Բաբաջանյան, ինչ մթոնոլորտ էր: Ինչպիսին էր բժիշկների և բուժաշխատողների տրամադրությունը:

-Մթնոլորտը բավական լարված էր և հայտնի պատճառներով: Բժիշկները, գերհոգնած լինելով, շարունակում են իրենց պարտականությունները կատարել: Եվ դա ամենակարևոր հարցն էր, որ ինձ հուզում էր: Նրանք շատ լարված մթնոլորտում են աշխատում:

-Ինչ խնդիրներ Դուք առանձնացրիք:

-38 աստիճան տաքություն ունեցող հիվանդներն արդեն պետք է լինեն պոլիկլինիկաների հսկողության տակ: Շատ լուրջ հարցեր կան, օրինակ բժիշկների հյուրանոցային պայմանները: Նրանք կարողանում էին ապրել հյուրանոցներում և չշփվել ընտանիքների հետ: Սակայն այսօրվանից այդ հնարավորությունը վերացված է, և դա լուրջ մտահոգություն է առաջացրել: Նրանք անգամ մտադրվել էին տներ վարձակալել, ապրել, որպեսզի իրենց տներ չգնան, քանի որ ռիսկային է:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս