
Կիրակի օրվա ընթացքում ունեցել ենք 210 նոր դեպք կորոնավիրուսի վարակվածության: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կարող եմ ասել, որ երեկ քիչ թվով թեստեր են արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել: Լարված է մնում մահճակալների ծանրաբեռնվածությունը: Ծայրահեղ ծանր վիճակում է 55 մարդ, ծանր՝ 440, 16 մարդու միացված է արհեստական շնչառության սարք: Մենք պետք է այնպես անենք, որ այս թվերը չաճեն և իջնի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում