![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/83458523_586603275308409_9049283315697188864_n.jpg)
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց էր ուղղել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված լրատվամիջոցներին ճնշելու և աղբյուր պահանջելու հետ՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթին: ArmLur.am-ը զրուցել է Անի Սամսոնյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով է գոհ Դավթյանի պատասխանից:
«Ես այս հարցը կարևորում եմ խոսքի ազատության տեսանկյունից, քանի որ նման ճնշումները կարող են դառնալ օրինաչափ: Կա հետաքննական լրագրություն կոչվածը և այս առումով, եթե ճնշումները շարունակվեն, ապա աշխատանքը կխոչընդոտվի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան