ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրով որոշում է կայացրել, ըստ որի՝ պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը կավելանա:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փոփոխություն կկատարվի վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում: Արդյունքում, «653» թիվը կփոխարինվի «726» թվով: