Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը:
Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով: Համոզված եմ, որ հետագայում ևս հայ-ղազախստանյան գործընկերությունն ավելի կսերտանա՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Նիկոլ Վովայի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ», – նշված է ուղերձում: