Ինչու են 3 ֆուտբոլիստները հեռացել Փյունիկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Շևչուկը, Մաքսիմ Ժեստոկովը և Արտակ Եդիգարյանը հեռացել են «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019թ. մարտից:

Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

 




Լրահոս