
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել: Պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե այսօր Ազգային ժողով աշխատանքի չգնացել, ինքնամեկուսացել է և սպասում է թեստի պատասխանին: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե թեստի պատասխանը լինելու է օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով, իսկ պատգամավոր Հակոբյանը նախորդ օրը եղել է վարչապետի տանը: