Ինչ արժե Արայիկ Հարությունյանի նվեր ստացած ավտոմեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր է  ստացել Տոյոտա LC 200 մակնիշի մեքենա: Հարությունյանը նաև հայտնել է, թե ավտոմեքենան օգտագործելու է ծառայողական նպատակներով: Նշենք, որ այս մակնիշի ավտոմեքենայի արժեքը տատանվում է 50-65 հազար դոլարի սահմաններում՝ կախված թողարկման տարեթվից:

Նա նաև հայտնեց, որ շարունակելու է օգտվել էլեկտրամոբիլից, որպես հիմնական փոխադրամիջոց:  Հավելենք, որ անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր էջում հրապարակել է մի լուսանկար՝ մակագրելով. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրամոբիլով է աշխատանքի գնալու»: Հիշեցնենք` դեռևս 2019թ.-ի սեպտեմբերին Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Ստեփանակերտում երթևեկում է էլեկտրամոբիլով, որը լիցքավորում է տնային վարդակից։

«Ապագայում ծրագիր կա Արցախում հրաժարվել դիզելային վառելիքից և գազից։ Մի հետաքրքրիր բան ձեզ ասեմ` ես 2013 թվականի հին էլեկտրամոբիլ եմ գնել, որով երթևեկում եմ Ստեփանակերտում ու լիցքավորում մեր տան վարդակից։ Մի ամբողջ օր քշում եմ»,–«Հայաստանի և Արցախի տնտեսական մոդելների նմանությունները և տարբերությունները» թեմայով քննարկման ժամանակ ասել էր նա։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս