Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման և տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

✅ Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն:




Լրահոս