Հայտնի է «Իմ քայլի» պատգամավորի թեստի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը RT-PCR թեստ է հանձնել: Թեստի պատասխանը բացասական է։ Երեկ պատգամավորը տեղեկացել է, որ իր մտերիմներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում է ունեցել մի քանի օր առաջ:

«Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում և որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած, մահվան 19 դեպք:




Լրահոս