
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ կապված ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալու-չգալու հետ:
Նշենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, եւ հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցերի պատասխանները մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել:
Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան