
Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ ArmLur.am-ը պարզաբանման համար դիմեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։