Երեկ ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 58-ամյա Կարապետ Չիրաքյանը մահացել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսային հիվանդությունից: Իսկ մինչ այդ՝ մեկ այլ հիվանդանոցում, նրա սիրտը ստենտավորվել է: Կինը՝ Վարսիկ Բարսեղյանը, բողոքում է՝ նշելով, որ իր ամուսնու նկատմամբ բժշկական կենտրոնում ուշադիր չեն եղել։
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի PR պատասխանատու Ծովինար Խաչատրյանի հետ: Նա հայտնեց, որ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում է մահացածի հարազատներին: Ապա ավելացրեց՝ նշելով հետեւյալը. «Ի պատասխան հիվանդի կողմից հարազատներին հասած բողոքների, հարազատների հետ արդեն խոսել են բուժկենտրոնից, ներկայացրել են իրական վիճակը` հերքելով տեղեկությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում