Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։
Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։
Օրհնության արարողությանը ուղիղ եթերում հնարավոր կլինի հետևել ժամը 19։00-ից, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուք»-ի էջերում և «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում։