«Մեյմանդարի» շուկան այսօր բաց կլինի․ Արմավիրի մարզպետը՝ բողոքի ակցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայի տարածում բողոքի այցիա է․ ոստիկանները ցանկանում են փակել շուկան, սակայն գյուղացիներն ընդդիմանում են։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց․

«Պարետի որոշման համաձայն սննդի օբյեկտներում, վաճառակետերում, այդ թվում նաև Մեյմանդարի շուկայում որոշում է կայացվել, որպեսզի շուկան 24 ժամ փակ լինի, որպես տուգանք պարետի կոմղից սահմանվա կարգերը խախտելու համար։ Որոշման հայտնի լինելուց հետ ոչ միայն մեր մարզի բնակիչները, այլ նաև հարակից գյուղերի բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել, որ կան խնդիր իրացման հետ, բայց քանի որ մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի որոշումները չեն քննարկվում։ Սակայն այս պահի դրությամբ պարետատունը բնակիչների խնդրանքով ընդառաջ է գնացել քաղաքացիներին և որոշում է կայացվել, որ այսօր էլ Մեյմանդարի շուկան կաշխատի, որոշակի սահմանափակումներով, սակայն վաղվանից այն 24 ժամով փակ կլինի»։

Մարզպետի փոխանցմամբ՝ գյուղացիների հետ համաձայնեցնելուց հետո բողոքի ակցիան ավարատվել է, ինչպես նաեւ նրանց առաջարկվել է երեք կետ, որպեսզի նրանք շարունակեն վաճառել իրենց մթերքը, սակայն ոմանք համաձայնվել են, ոմանք՝ ոչ;

Լիդա Եղիազարյան




Լրահոս