Armlur.am-ը գրել էր, որ դատական համակարգում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Օրերս գրել էինք , որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանը ջերմել է, վերջինիս մեկուսացրել են: Ի դեպ, այսքանով իրավիճակը չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի օգնականը եւս մեկուսացվել է, ինչպես նաեւ մեկուսացվել են Բարձրագույն դատական խորհրդի երկու մաքրուհիները:
Սակայն նկատենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը եւս ջերմել է եւ հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Իսկ ով է նա. մեզ հայտնի դարձավ , որ վերջինս Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ