
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել: Պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ստացվել է պատասխանև և նա կորոնավիրուսով վարակված չէ, թեստի պատասխանը բացասական է:
Նշենք, որ նա այսօր Ազգային ժողով աշխատանքի չգնացել, ինքնամեկուսացել է և սպասում էր թեստի պատասխանին: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով, իսկ պատգամավոր Հակոբյանը նախորդ օրը եղել է վարչապետի տանը: