ՔՏՀԱ Տեսչական մարմինն արձանագրել է խախտումների նվազման տեմպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված
վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝
հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և
պահպանելու նպատակով։

Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով,
այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և Ոստիկնության ծառայողների հետ համատեղ։
Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության և
մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են
ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և առավոտյան դիտարկման, հսկողության
ընթացքում արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։

Նշենք, որ այնուամենայնիվ հայտնաբերվել են ընդհանուր բնույթի մի շարք խախտումներ՝ կապված
միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, իսկ տաքսի
ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցման
հետ: Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հայտնաբերված մնացած թերությունների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից
տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման
ցուցումներ՝ նշված խախտումները և թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար։
Վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ
շարունակվում են երկու վարչական շրջաններում և մարզերում։




Լրահոս