ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում»,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի նախագահին մաղթել հետագա հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության զարգացման:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: «Այսօրվա հանդիպումն ավելի է մեծացնում իմ՝ որպես խորհրդարանի նախագահի պատասխանատվությունը»,-ասել է նա:

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջնային խնդիրների հստակ ձևակերպումը: Նա հատկապես շեշտել է ժողովրդագրական խնդիրը, կարևորել հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցել ու խրախուսել՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև պարենային անվտանգության առումով:




Լրահոս