2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։
Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով։ 29. 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 մլն գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2.5 մլն գործարքով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 48 տոկոսով կամ 1.6 մլն գործարքով:
Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 մլրդ դրամի գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ ավելի է 44 տոկոսով կամ 54 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 28 տոկոսով կամ 38 մլրդ դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.