
Նուբարաշենի հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 49 հոգու մոտ, որից 9-ը՝ պացիենտներ են, մնացածը տարբեր բաժանմունքների աշխատակիցներ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այս պահի դրությամբ նրանցից որևէ մեկը ջերմություն չունի, գանգատներ չունեն և չկան կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ։ Նրանք առանձնացվել են առանձին տարածքում և գտնվում են մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10․009 դեպք, մահացել՝ 214-ը։