Armenian text to speach

Լոռին գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը։

Սանամյանն աշխատել է լիբանանյան «Ալ-Նժմեհում», ինչպես նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում» և «Սևանում»։

Նշվում է, որ Արմեն Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի ու նրա մարզչական շտաբի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին։ Հաղորդվում էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նրանց վերադարձը Հայաստան հնարավոր չէ։




Լրահոս