
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է կորոնավիրուսային հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,- ասել է մարզպետը։