Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հայստատություններ ընդունվելու համար Dimord.am կայքում հայտ է ներկայացրել 4433 դիմորդ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Dimord.am կայքի հայտագրման բաժինը, և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք: Այս պահի դրույթամբ համակարգում արդեն հայտ է ներկայացրել 4433 դիմորդ, ևս 5629-ը գրանցվել են»,- ասել է Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ, իրենց կանխատեսմամբ, այս պահին ներկայացված հայտերի թիվն ընդհանուր դիմորդների թվի 1/3-ն է