Դատավորի թեստի պատասխանը բացասական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը գրել էր, որ դատական համակարգում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Օրերս գրել էինք , որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանը ջերմել է, վերջինիս մեկուսացրել են: Ի դեպ, այսքանով իրավիճակը չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի օգնականը եւս մեկուսացվել է, ինչպես նաեւ մեկուսացվել են Բարձրագույն դատական խորհրդի երկու մաքրուհիները:

Իսկ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը ևս ջերմել է ու թեստ հանձնել։ Կային տեղեկություններ, որ թեստի պատասխանը եղել է դրական, սակայն ArmLur.am-ը պարզեց, որ թեստի պատասխանը եղել է բացասական։

Ներկայացնում ենք, մեզ փոխանցված թեստի արդյունքի լուսանկարը։




Լրահոս