«Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթեցրմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:  Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ականները դեմ քվարկեցին, ԼՀԿ-ականները չմասնակցեցին քվեարկությանը:Ի վերջո մախագիծն ընդունվեց 82 կողմ, 17 դեմ ձայներով:

Նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանը մեկնաբանել էր, թե փոփոխության նպատակն օրենսդրական բացերի վերացումն է: Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաև կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Ինչպես նաև այս նախագծից հետո Ազգային ժողովը կարող է հետ կանչել իր կողմից ավելի վաղ ընդունված հանրաքվեի նախագիծը:




Լրահոս