Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված իրավախախտումների հիմքով 2019 թվականի ընթացքում հարուցվել է 1228 վարչական վարույթ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 1081 վարչական վարույթ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 13.6%)։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
2019 թվականի ընթացքում հարուցված վարչական գործերի վարույթների արդյունքում վարչական տույժի են ենթարկվել 914 անձ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 774 անձ, արդյունքում կիրառված վարչական տուգանքի չափը կազմել է 88.160.000 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 70.100.000 ՀՀ դրամ։