Ազգային ժողովի՝ մայիսի 26-ին գումարված նստաշրջանը բնականոն հունով շարունակվում է: Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ այս նստաշրջանին չեն մասնակցում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երկու պատգամավորները՝ Կնյազ Հասանովն ու Արսեն Միխայլովը:
ArmLur.am-ի հետ զրույցում 75-ամյա Հասանովը նշեց, թե նիստերին չի մասնակցում հենց մայիսի 26-ից: «Որպես խոցելի խմբում գտնվող անձ ՝ խնդրել եմ, որ նիստերին չմասնակցեմ: Իրենք էլ էին կողմ», – նշեց նա:
Ինչպես նշեցինք, Հասանովը 75 տարեկան է և խորհրդարանի տարիքով ամենաավագն է, և հենց նա է վարել յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Այս օրերին իշխանական պատգամավորներից նիստից բացակայում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը հղի է, ինչպես նաև Հայկ Կոնջորյանը, ում հայրն էր մահացել օրեր առաջ: