Համավարակի սաստկացումը շարունակվում է ահագնացող տեմպերով. Վանաձորի քաղաքապետը կոչով դիմել է համաքաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

անաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կոչով դիմում է համաքաղաքացիներին․

«Սիրելի համաքաղաքացիներ, հերթական անգամ դիմում եմ Ձեզ.

Համավարակի սաստկացումը շարունակվում է ահագնացող տեմպերով:

Խնդրում և պահանջում եմ պահպանել հանրային առողջության կանոնները, դադարեցրեք հանրային, ընտանեկան միջոցառումները, բանկերում մուծումներ կատարելիս խիստ հետևեք միմյանցից հեռու մնալու սկսզբունքին:

Մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր քաղաքի, մեր երկրի համաճարակային իրավիճակը:

Հնարվորինս մնացեք տանը, տանը պահեք ձեր երեխաներին»:




Լրահոս