Այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի երկուսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից նույն օրվա դրությամբ դեռեւս ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվել: