Ախտահանման ծառայության գները շեշտակի բարձրացել են. ինչ գներ են Երևանում և մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում սնկի պես աճել են ոչ միայն դիմակ կարող, ալկոգել արտադրող, այլեւ՝ ախտահանող ընկերությունները: Եւ պահանջարկի ավելացմամբ ոչ միայն ալկոգելն է թանկանում, այլեւ՝ ախտահանման ծառայության գներն են բարձրանում:

ArmLur.am-ը զանգահարեց «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ը եւ հետաքրքրվեց, թե որքան արժեն ծառայության գները: Հեռախոսազանգին պատասխանեց տիկին Շողիկը, որից հետաքրքրվեցինք, թե որքան կարժենա Երեւանում գտնվող 4 սենյականոց բնակարանի ախտահանման ծառայությունը: Խնդրեցինք տեղեկացնել , թե որքան կկազմի նաեւ մարզում գտնվող սեփական տան ախտահանման արժեքը: Մեր հարցերին ի պատասխան Շողիկ ներկայացած անձը փոխանցեց.

«Վիրուսի դեմ մենք օդն ենք փչում, դրա համար քառակուսի մետրով չէ մեր ծառայության արժեքը հաշվարկվում: Եթե բնակարանն ունի 4 սենյակ, ապա ախտահանման արժեքը կկազմի 30 հազար դրամ: Իսկ մարզում գտնվող սեփական տան հետ կապված, եթե այն գտնվում է Երեւանին մոտ, ապա մեկ սենյակի ախտահանման արժեքը կազմում է 10 հազար դրամ: Եթե հինգ սենյակ ունի տունը, ապա մի սենյակի արժեքը կզեղչեմ»:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ախտահանիչ նյութերն իրենք ստանում են Ֆրանսիայից: «Մեր նյութը հեղուկ է, որը ապարատը վերածում է փոշու, այդ փոշին, որ մենք սենյակի մեջ փչում ենք օդ, այն անմիջապես սենյակի ամեն անկյունում նստում է. համակարգչի, մկնիկի հեռուստացույցի վրա նստում է: Այն անվնաս նյութ է, Ֆրանսիայից ենք ստացել, տեսել եք երեւի,  որ ամբողջ քաղաքը, նույնիսկ Ազգային ժողովի, Կառավարության, ազգային պատկերասրահի շենքերը լրիվ այդ նյութերով ենք ախտահանում: Դա մեր հիմնարկն է անում: Ես եմ իմ օգնականի հետ այդ աշխատանքը կատարողը»,- անկեղծացավ տիկին Շողիկը: Ապա հորդորեց օգտվել այն ընկերություններից, որոնք քլորով կամ սպիրտով են ախտանաման աշխատանքներ կատարում:

«Ես ծանոթ եմ մյուս ընկերություններին, որոնք այդ նույն ծառայություներն են մատուցում, նրանք քլոր պարունակող նյութերով են աշխատում, քլորը նախ վիրուսի դեմ չի ազդում, վիրուսի դեմ ազդող ախտահանիչ նյութից մենք ունենք, որը հատուկ է եւ հակավիրուսային է: Նրանց ունեցածը քլոր է պարունակում, սպիրտ, իսկ դրանք ոչ մի ազդեցություն չունեն վիրուսի վրա: Ես չեմ ասում, որ ինձ հրավիրեն, կամքն իրենցն է, բայց զգուշացնում եմ, որ նրանց նյութերը չեն օգնում: Իսկ մեր ընկերության գործիքը տեսել եք, երեւի, հանրային տրանսպորտը ,որ ախտահանում են, դա մեր գործիքով են արել, փչող է, դրանից ես ինչքան նայել եմ ոչ ոք չունի: Պետական գերատեսչություններում, նախարարություններում մենք ենք անում այդ ամեն ինչը . եթե վատ լինի, չեմ կարծում, որ մեզ կկանչեն, արդարադատության, կրթության նախարարություններ, կառավարություն, կամքն իրենցն է: Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակն ենք ախտահանել… մի անգամ ենք ախտահանել, բայց մենք ենք արել»,- հայտարարեց ախտահանող ընկերության աշխատողը:

Իսկ ահա «Էկո Դեզ» ախտահանման կենտրոնից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մոտ 100 քմ տարածքի համար ախտահանման ծառայության արեժքը կկազմի 20-25 հազար դրամ, քմ մոտ 220 դրամ: Իսկ եթե Երեւանից դուրս պետք է ախտահանման աշխատանքներ իրականացնել, ապա արժեքը կփոխվի, այն կբարձրանա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս