ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀՀ ԱՆԿԱ՛Խ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այդ առթիվ ես շնորհավորում եմ ձեզ, անկախ Հայաստանի ազա՛տ ու հպա՛րտ քաղաքացիներ, մաղթում եմ, որ վերջապես իրականություն դառնա բոլորիս երազած այն Հայաստանը, որի յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա երկրի լիիրավ տերը եւ ազատ ու երջանիկ կապրի իր հայրենիքում»,-«Ժողովուրդ»-ի միջոցով ՀՀ քաղաքացիներին իր շնորհավորական ուղերձը հղեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:




Լրահոս