Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտումները ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կատարվող գործողությունների մասով: Այս անգամ ՊՆ գնդապետն ու փոխգնդապետը մեղադրյալի աթոռին են հայտնվել նպաստի հափշտակության գործով :
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լևոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, այսինքն` պաշտոնատար անձ, զորամասի նախկին հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, փոխգնդապետ Մխիթար Մարատի Ավետիսյանի դրդմամբ, որպես պետ (հրամանատար) անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը և պատճառել է էական վնաս՝ խաթարելով հիշյալ զորամասի ծառայության, զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքը՝ միաժամանակ վերացնելով ընտանեկան նպաստից զրկվելու համար առկա խոչընդոտները, օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Թիվ N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Մխիթար Ավետիսյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել , որ նա լինելով կոչումով՝ փոխգնդապետ, զորամասում կատարվող մաքրության աշխատանքները հեշտացնելու, նյութական միջոցներ խնայելու նկատառումներից ելնելով` իր խնդրանքով ու հորդորով, համոզել է` դրդել զորամասի հարամանատար, գնդապետ Լևոն Հայկարամի Հովհաննիսյանին անցնելու պաշտոնեական լիազորությունների սահմանը, որը պատճառել է էական վնաս՝ խաթարվել է հիշյալ զորամասի ծառայության, զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքը՝ միաժամանակ միևնույն արարքով, վերացնելով ընտանեկան նպաստից զրկվելու համար խոչընդոտները, օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:
Բացի ՊՆ պաշտոնատար անձանցից մեղադրյալի աթոռին են նհայտնվել նաեւ Արշալույս Խոյլունցին, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:
Արարատ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:
Պաշտոնատար անձանց եւ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Իսկ ահա գործով նախաքնական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ, եւ գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Քնար Մանուկյան