ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիներին:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

Այս միջոցառումից կարող են օգտվել Հայաստանի տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում, չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ) հիմնադրամի շահառու:

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար: Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլնդրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7 տոկոսից 10 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս