Արցախում այսօր՝ հունիսի 3-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկացրել էր վթարի մասին: Գրել էինք նաև, որ կա մեկ զոհ: