Արցախում այսօր՝ հունիսի 3-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներինե,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Եվ այսպես, armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ էլ Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին, որի հետեւանքով ՊՆ ծառայողը, որը եղել է մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ահա ժամկետային զինծառայողը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.