ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին, Երևանում հրազենի կրակոցներից սպանվել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն: Սարգսյանը եղել էր Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածանե սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել է աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ Ավելի ուշ իրավապահները Մանուկ Սարգսյանի սպանության գործով հետախուզում հայտարարեցին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ:

Արդյունքում երկու ամիս անց իրավապահները հայտնաբերեցին Եղիազարյանին : Իսկ ինչու պետք է Եղիազարյանը սպաներ Մանուկ Սարգսյանին : Բանն այն է, որ դեռես 2016 թվականի դեկտեմբերի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ էին հնչել։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։

Այս կրակոցների կիզակետում էր հայտնվել սպանված Մանուկ Սարգսյանը: Մեզ հայտնի դարձավ , որ նա նախկինում հաշիվներ է ունեցել Էդուարդ Եղիազարյանի հետ եւ Էդուարդ Եղիազարյանը մշտապես իր մտերիմ շրջապատում ասել է, որ սպանելու է Մանուկ Սարգսյանին: Եւ ահա, երկու տարի անց նա իր խոսքը կատարեց :

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս