Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:

Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:

ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են:

Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո:




Լրահոս