Օղակաձև զբոսայգու ապօրինի շինությունները կապամոնտաժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:

Օղակաձև զբոսայգու նշված հատվածի հարևանությամբ արդեն իսկ ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները»,-գրել է Հակոբ Կարապետյանը:




Լրահոս