Որ դպրոցների տնօրենների նկատմամբ է կիրառվել կարգապահական տույժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ 2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր էջում լուսանկարներ հրապարակել ՝ փողոցներում մարդկային կուտակումների մասին: Լուսանկարներից մեկում մի խումբ աշակերտներ էին խմբված դպրոցի բակում առանց պահպանելու հակահամաճարակային կանոնները:




Լրահոս