Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, հաշվի առնելով 2020 թվականի հունիսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։
1 օրով արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։