Սպասվում է նոր սիթքոմ՝ «Հորանց տունը»․ Անդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Հարությունյանը (Անդոն) ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս ամիսների ընթացքում Ռաֆայել Երանոսյանի հետ (Ռաֆոյի) աշխատել են մի քանի նախագծերի վրա, որոնցից մեկի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են։ Նոր հումորային սիթքոմը կոչվում է «Լա կասա դե պապա», որը հայերեն կոչվում է «Հորանց տունը»:

«Սիթքոմը հրապարակվելու է յութուբյան մեր «Դեպուտատի շոու»-ի էջով: Փորձում ենք նկարահանումներն այնպես կազմակերպել, որպեսզի համավարակի պատճառով խնդիրներ չառաջանան, պահպանելով բոլոր կանոները, անգամ նկարահանման հրապարակում շատ մարդ չի հավաքվում, երեք հոգուց ավել չենք լինում, հեռավորությունը պահպանվում է: Սերիալն էլ հումորային եւ խնդալու սիթքոմ է լինելու: Լավ տրամադրություն է սպասվում մեր հանդիսատեսին, շատ չեմ ուզում փակագծերը բացել»,-նշում է նա:

Եվ զրույցի վերջում դերասանը հավելում է նշելով․ «Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր հայհոյում են, հույսով եմ իրենք իրենց էլ են հայհոյում: Ես քաղաքականություն չեմ ուզում մտնել, ես արվեսատգետ մարդ եմ եւ ինքս իմ աշխատանքով կարողանում եմ իմ ընտանիքը պահել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս